ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Իսրայելը տարհանում է Գազայի սահմանի մոտ գտնվող բնակիչներին
12:31, 08.10.2023 | mamul.am
3843 | 0

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իշխանությունները տարհանում են Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակիչներին, հաղորդում է Haaretz-ը:
«Իսրայելը 24 ժամվա ընթացքում կտարհանի Գազայի հետ սահմանին գտնվող քաղաքների բոլոր բնակիչներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի բանակը գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:

«Մենք վրեժ կլուծենք այս սև օրվա համար, Գազան կվերածենք ավերակների»,- ասել էր նա՝ այդ հատվածի բնակիչներին կոչ անելով անհապաղ լքել տարածքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր