ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ՀԱՄԱՍ-ի զինյալները երաժշտական ​​փառատոնից աղջիկներ են առևանգել, այդ թվում՝ ռուս
13:36, 08.10.2023 | mamul.am
16230 | 0

Mash թելեգրամյան ալիքը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները նախօրեին՝ Գազայի հատվածին մոտ անցկացվող էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ, առևանգել են մի խումբ աղջիկների․ «Նրանց թիվը 10 է, որոնցից երկուսը՝ ռուս․ Ելիզավետա Պրուդնիկովա և Օլգա Պիլնիկ»։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են ՀԱՄԱՍ-ի ներխուժման ժամանակ փառատոնի մասնակիցները վազում դեպի իրենց մեքենաները։

ТАСС-ը քիչ առաջ հայտնել է, ՌԴ դեսպանատունը ստուգում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ռուսների հնարավոր առևանգման մասին տեղեկատվությունը։

ՀԱՄԱՍ-ի զինյալները երաժշտական ​​փառատոնից աղջիկներ են առևանգել, այդ թվում՝ ռուս
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր