ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«ԱՄՆ-ը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ»․ Արա Արայան
15:36, 08.10.2023 | mamul.am
7440 | 0

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ:
Կամ դուրս է գալիս հրեական ազդեցությունից և նոր թափով զարգանում, որպես գերտերություն:
Կամ մնալով հրեական ազդեցության տակ ավարտվում է ամերիկյան գեղեցիկ պատմությունը:
Նույն ընտրության առաջ էին կանգնած Ռուսաստանն ու Եվրոմիությունը: Հրեական Ուկրաինան սպառնալիք էր թե ռուսների, թե եվրոպացիների համար: Այն դառնալու էր պատնեշ Ասիայի ու Եվրոպայի միջև և հանգեցնելու էր ողջ Եվրասիայի փլուզմանը, տոտալ քաոսի:
Այժմ հերթը Ամերիկայինն է, Բայդենի վարչակազմը ընտրության առաջ է: Իսրայելը չունի նույնիսկ 10 տոկոսը այն նշանակության, որը նրան վերագրվել է ԱՄՆ ի կողմից: Իսրայելը տարածաշրջանում ազդեցություն ունեցավ զուտ ամերիկյան ահռելի օգնության շնորհիվ: Ժամանակները փոխվեցին, Պարսից ծոցի արաբական երկրները իրենց զարգացումով առաջ անցան Իսրայելից, իսկ վերջինս ապրեց հետընթաց և այժմ գտնվում է հետադեմ, կրոնական ծայրահեղականների իշխանության ներքո:
Ի՞նչ է ստացվում:
Եթե պատերազմը շարունակվի, Բայդենի վարչակազմը Իսրայելին միակողմանի օգնություն ցուցաբերելով, Ծոցի արաբական նավթային երկրներին կստիպի հակաքայլեր կատարել: Բավական է Սաուդյան Արաբիան կրճատի նավթի արտահանման ծավալները և նավթի գինը կարող է թռիչքաձև հասնել 150 դոլարի: Սա ձեռնտու է պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին ու Իրանին:
Բայց ոչ հասարակ ամերիկացիներին: Ամերիկան գտնվում է բարդ տնտես-քաղաքական իրավիճակում, գնաճը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի, պետական պարտքը մեծ տեմպերով կաճի և կդառնա սպառնալիք նաև դոլարի համար:
Իսկ գալիք 2024 ին նախագահական ընտրություններ են:
Բացի դա, ԱՄՆ ը ահռելի օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչը նույնպես ամերիկացիների մեծ մասի մոտ դժգոհությունների տեղիք է տալիս:
Այսպիսով, Բայդենը ունի հիանալի պատճառաբանություններ, Իսրայելից դիստանցիա պահելու և հրեական լոբբիի հետ ուղիղ առճակատման չգնալու համար: Ի դեպ, հրեաների զգալի մասը Բայդենին համարում է հակասեմիտ, Իսրայելի թշնամի: Բայդենի ու Նաթանյահուի վատ հարաբերությունների մասին չկրկնվենք:
Իսրայելը այս պատերազմից պարտված է դուրս գալու, եթե նույնիսկ ամբողջությամբ հողին հավասարեցնի Գազայի հատվածը: Չնայած, եթե արաբները հարձակվեն Սիրիայի և Լիբանանի կողմից, դժվար թե իսրայելական բանակը կարողանա դիմադրություն ցուցաբերել, իսրայելական բանակի մասին լեգենդները ուռճացված են:
Մեծ հաշվով, սա հին ու նոր աշխարհների հակամարտություն է: Կրոնը, հուդաիզմը՝ իսլամական ու քրիստոնեական ճյուղերով հանդերձ խոչնդոտ է մարդկության խաղաղ գոյատևման ու զարգացման համար: Այսպես շարունակելու հնարավորություն չկա, անկախ պետությունների և կորպորացիաների ցանկությունից, պարզապես հնարավոր չէ:
Սոցիալիզմ-կապիտալիզմ գաղափարական հակադրությունը մի քանի տասնամյակ աշխարհը դուրս բերեց կրոնական վակխանալիայից և այն դարձրեց աշխարհիկ, բայց ավաղ դա շատ կարճ տևեց: Եվ դա տեղի ունեցավ հիմնականում ԱՄՆ ի կողմից Իսրայելին միակողմանի աջակցություն ցուցաբերելու հետևանքով: Արաբական երկրները, Իրանի, Թուրքիայի, Աֆղանստանի ու Պակիստանի, պես երկրները, որ դեռ 1970-80 թվականներին աշխարհիկ էին, գլորվեցին հետ ու ընկան ծայրահեղ իսլամիստական հոսանքների ազդեցության տակ: Ի՞նչ ուժերի կողմից և ինչ նպատակով ծայրահեղ իսլամը այսպես այսպես արագ տարածվեց...
Ինչևէ, այս շրջանը ավարտվում է:
Կամ ականատես կլինենք Ամերիկայի վերածննդին, կամ անկմանը: Աշխարհին խաղաղություն է պետք, մարդկությունը ստեղծագործ հունի մեջ մտնելու կարիք ունի...
Գրքի դոգմաները չարիքի աղբյուր են...
Հայաստանի ու հայ ժողովրդի նախկին ու ներկա մարտահրավերները նույնպես այս ամենի հետևանք են:
Մեզ անընդհատ շեղում են ստեղծագործ կյանքից ու ներքաշում են անիմաստ հակամարտությունների մեջ:
Երուսաղեմից դուրս գալու ժամանակն է, հայերը Երուսաղեմից ավելի մեծ աշխարհայացք ունեցող ժողովուրդ են»։

Աղբյուրը` Արա Արայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր