ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Կասկածից վեր է, որ Իսրայելը առնվազն պարտված դուրս չի գալու»․ քաղաքագետ
15:12, 08.10.2023 | mamul.am
4546 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, վերջնարդյունքում կասկածից վեր է, որ Իսրայելը առնվազն պարտված դուրս չի գալու, քանզի խոսքը համակարգ-պետության, տեխնոլոգիական բանակի մասին, սակայն այն, որ արդեն իսկ հարված է հասցվել Իսրայելին առնվազն իմիջային մակարդակում, սա կասկածից վեր է։
Այդ իմաստով գնահատելի է պաղեստինցիների կատարած քարոզչական հսկայական և սինխրոն աշխատանքը, որը իմ կարծիքով պաղեստինցիները ի զորու չեն կատարել միայնակ, առանց առնվազն լուրջ պետական ինստիտուտներ ունեցող երկրի աջակցության։
Անգամ պաղեստինցիների կողմից առանց ռազմական հանդերձանքի, անգամ հողաթափերով գործողության տիրաժավորումը ուներ հստակ քարոզչական նպատակ, հոգեբանական ազդեցություն գործելու թե՛ յուրային և թե՛ թշնամի ժողովուրդների վրա։
Երեկոյան Իրանի տարբեր քաղաքներում, իսկ այստեղ` Թավրիզում, ժողովուրդը ի աջակցություն ՀԱՄԱՍ-ի և պաղեստինցիների հանրահավաք է իրականացրել, որտեղ հիշել են նաև Էրդողանին և Ալիևին։ Հանրահավաքի վարողը մասնավորապես հայտարարել է, թե «Անպատիվ Իլհամ և Էրդողան, մենք կարող ենք բռնել ձեզ ուղիղ ձեր անկողիններում»: Այս հայտարարությունը ողջունվում է հավաքի մասնակիցների կողմից։
Այստեղ մենք տեսնում ենք նաև հանրային գործողությունների սինխրոն աշխատանք, որը ևս իր հերթին լուրջ աշխատանքի արդյունք է։
Ի դեպ, մենք այստեղ ևս պարտվել ենք։ Անգամ Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականության իրականացման ժամանակ հայկական համայնքները փոքր բացառություններով իներտ վիճակում էին, աշխատանքն ասինխրոն էր անգամ ավանդաբար ակտիվ համայնքներում։ Սա իր հերթին խոսում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական պարտության մասին պատմական այս էտապում։
Բոլոր դեպքերում պետք է չմոռանալ, որ Իսրայելը համակարգ-պետություն է և կարող է չափազանց ծանր հարվածներ հասցնել, իսկ «Սամսոն» ծրագրի ակտիվացումը, որը ենթադրում է միջուկային զենքի կիրառում, հղի է անկանխատեսելի հետեւանքներով»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր