ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ո՞ւմ է պետք անհայրենիք մարդը, ավազի հատիկ՝ քամու հետ այս ու այն կողմ քշվող». Նարինե Մանուկյան
02:06, 09.10.2023 | mamul.am
4530 | 3

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ի՞նչ ա կատարվում հայե՜ր.
Ռուսաստանի հայերն ասում են` տեսա՞ք, ոնց Ամերիկան ու Եվրոպան ձեզ քցեցին. ռադ արեք դրանց, մի հավատացեք.
Ամերիկայի հայերն ասում են` տեսնում ե՞ք ոնց Ռուսաստանը ձեզ քցեց, ռադ արեք դրանց ձեր երկրից, հերիքա, մի հավատացեք:
Պատկերացրեք որ տեսանք, բոլորն էլ հավասար քցեցին, ոչ մի տեղի հայ համայնքի էլ բանատեղ չդրեցին, հետո՞՞՞՞
Խորհուրդներ, անվերջանալի, թե ոնց ապրենք, ինչ անենք, միասնական լինենք, թե ոնց, կռվենք, թե չկռվենք...
Իսկ ամբողջ էդ ընթացքում Հայրենիքի մի բուռ մնացած հողում մնացած հայերը օր ու գիշեր մարդ են փրկում, կերակրում, տեղավորում, որդիներ են հողը դնում, գոյություն են քարշ տալիս, որ պահեն էս վերջին մի կտոր հողը…
Բոլորս այստեղ ապրում ենք անորոշության, կայուն դարձած սթրեսի, պատերազմի չդադարող տագնապի մեջ, օրինակ ես չգիտեմ ուր եմ գնալու կամ ինչպես եմ ծանր հաշմանդամ որդուս հանելու երկրից, եթե… որևէ մեկդ ինձ չեք կարողանալու փրկել, քանի՞ արցախցի երեխու փրկեցիք մահից, քանի՞:
Դուք անշուշտ միշտ շատ եք օգնել, շատերդ ձեր վերջինն եք տվել, բայց դա այլ է, այստեղ ապրելն այլ՝ ԼՐԻՎ ԱՅԼ ԲԱՆ:
Մենք այստեղ կյանք ու կռվի մեջ ենք, հարազատներ ջան, ՉՎԵՐՋԱՑՈՂ:
Եթե այդքան մտահոգ եք, ՎԵՐ ԿԱՑԵՔ ԵԿԵՔ, միասին մեր մաշված ու փոքրիկ Հայրենիքը փրկենք, շենացնենք, զարգացնենք ու կարողանանք առաջվա պես ուղիղ մեջքով ու չկզած ապրել, դուք էլ կկարողանաք դրսում գոնե ասել, որ երկրից եք, քարտեզի վրա կետ ցույց կտաք՝ հետ գալու անկյուն ունենաք:
Եթե չեք գալու, խորհուրդներ մի տվեք, ախպոր պես, թողեք մենք գլուխներս կախ մեր գոյությունը քարշ տանք, մեր կիսակյանքն ապրենք, Հայրենիքից մնացած վերջին փշրանքները պահենք:
Ո՞ւմ ա պետք անհայրենիք մարդը, ավազի հատիկ՝ քամու հետ այս ու այն կողմ քշվող:
Դուք իմ արյունն եք այդտեղ հեռվում, էական չէ, թե որտեղ եք, բայց Հայաստանում ապրող հայի շնորհիվ միայն դուք տուն ունեք, Հայրենիք ունեք, ուր ձեզ միշտ սպասում են՝ գրկաբաց ու հույսով, որ կթողնեք ու հետ կգաք, կիսաքանդ տան մի պատն էլ դուք կշարեք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր