ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ալիևը կրկին հոխորտացել է»․ Արա Պողոսյան
16:48, 08.10.2023 | mamul.am
7001 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Շառլ Միշել-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը կրկին հոխորտացել է, թե Հայաստանը շարունակում է «օկուպացրած պահել Ադրբեջանի 8 գյուղեր»: Այս ձևակերպումը թերևս Իլհամի մոտ սկսել է նկատվել հատկապես Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Իսկ Գրանադայում հայտարարություն ստորագրելով և Ադրբեջանի 86,6 հազար կմ² ֆիքսելուց հետո, աշխարհի լուռ հայացքի ներքո Արցախում էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն վարած բաքվեցի բռնապետը սկսել է Հայաստանից գյուղեր պահանջել։
Ցավոք, վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի բավարարեն թշնամու պահանջները, բայց այնուամենայնիվ ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։
Հայաստանը առաջին հերթին պետք է սկսի դիվանագիտական դեմարշ` տիրաժավորելով Արցախի էթնիկ զտման, 100 հազարից ավել բռնի տեղահանվածների ու հայրենազրկվածների հարցը, Արծվաշենի և Հայաստանից օկուպացված տարածքների վերադարձի հարցը։
Վերջնարդյունքում Հայաստանը պետք է կարողանա Արծվաշենի և բաքվեցի բռնապետի հիշատակած 8 գյուղերի հարցը լուծել Արծվաշենի և մյուս գյուղերի փոխանակման, իսկ Հայաստանից օկուպացված Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի տարածքների դեօկուպացիային հասնել։
Սա պետք է դառնա քաղաքական խոսույթի մաս, բոլոր հարթակներում Հայաստանը պետք է խոսի իր տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության մասին, անգամ եթե միջնորդները հորդորում են, թե հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման արդյունքում, պետք է դա մի կողմ թողնել ու անհրաժեշտ քարոզչական մասը ապահովել հասնելով նրան, որպեսզի միջնորդները ստիպված լինեմ անհրաժեշտ ճնշում գործադրել գոնե այս հարցում բաքվեցի բռնապետի վրա»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր