ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Համասի կատարածը հիշեցնում է Ադրբեջանի զորքի պահվածքը»․ Հովսեփ Խուրշուդյան
17:12, 08.10.2023 | mamul.am
5250 | 1

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելի դեմ Համասի սկսած պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքները դեռ պետք է վերլուծել և հասկանալ։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ խաղաղ բնակչության և զինվորների դիակների դեմ Համասի կատարած ռազմական հանցագործությունները հիշեցնում են Ադրբեջանի զորքի պահվածքը և դրանով հրճվելու և դրան ծափահարելու մեր որոշ համաքաղաքացիների կամ Սփյուռքում ապրող հայրենակիցների վարքագիծը անընդունելի է և տարակուսելի։
Մյուս կողմից, իհարկե, Համասի գործողությունները որևէ կերպ չեն արդարացնում Նեթանյահուի և նրա՝ կղերական ծայրահեղականներով համալրված կառավարության տարիների սադրիչ քաղաքականությունը պաղեստինցիների հանդեպ և, ընդհանրապես, հակաժողովրդավարական քաղաքականությունը Իսրայելում և ապակայունացնող քաղաքականությունը ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչը մշտապես քննադատվել է Արևմուտքի առաջադեմ ուժերի կողմից։
Այնպես որ, կարծում եմ մեր քննադատությունը պետք է ուղղված լինի թե՛ խաղաղ բնակչության հանդեպ Համասի կատարած վայրագությունների, և, ընդհանրապես, պատերազմ սկսելու դեմ եւ թե՛ Նեթանյահուի սադրիչ, հակաժողովրդավարական և ապակայունացնող քաղաքականության դեմ։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում զերծ մնալ պատերազմը, առավելևս՝ ռազմական հանցագործություններով ուղեկցվող, արդարացնելու և ողջունելու խոսքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր