ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ-ն զգուշացրել է Հեզբոլլահին
18:54, 08.10.2023 | mamul.am
8737 | 0

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը` ետ կանգնել Գազայի հատվածում սրվող հակամարտությանը միջամտելու փորձերից, CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Անթոնի Բլինքենը։

«Նախագահ Բայդենը շատ պարզ է եղել իր ուղերձում` ուղղված բոլորին, ցանկացած վայրում, ով կցանկանա օգտվել իրավիճակից. մի արեք: Լինի դա հյուսիսը՝ Հեզբոլլահի և Լիբանանի հետ, Արևմտյան ափը, թե որևէ այլ տեղ. մի արեք»,- ասել է նա:

«Մենք այս ուղերձը փոխանցել ենք շատ հստակ, թե ուղղակիորեն և թե այլ երկրների միջոցով», - ավելացրել է Բլինքենը:

Նրա խոսքով, դա արվում է, որպեսզի կանխվի «այս հակամարտությունում նոր ճակատի բացումը, այդ թվում՝ Լիբանանի Հեզբոլլահի կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր