ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանցիները սարսափելի հետք են թողել այն տեղերում, ուր մուտք են գործել». Հունան Թադևոսյան
19:18, 08.10.2023 | mamul.am
6303 | 0

Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը «ԼաՄեդիա»-ին տված հարցազրույցում սարսափելի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական դաժանությունների մասին. «Այսօր Ադրբեջանը հումանիստ է խաղում աշխարհի աչքի առաջ և աշխարհի համաձայնությամբ էլ տեղի ունեցավ Արցախում այդ էթնիկ զտումը` բոլոր շերտերով: Այնինչ պատերազմի առաջին` օրը սեպտեմբերի 19-ի կեսօրին, միանգամից թիրախավորվեցին բնակելի շենքեր, ունեցանք վիրավորներ:

Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում միայն լուրեր էինք ստանում տարբեր բնակավայրերից, որ ադրբեջանական զինուժը մտել է գյուղեր ու արդեն սրախողխող է անում երեխաներին: Օրինակ, Ասկերանի Սառնաղբյուր գյուղում նրանք մտնում էին և երեխաներին էին միանգամից սպանում` դանակահարում կամ կրակում: Ի՞նչ են արել այդ անմեղ երեխաները: Ասկերանի Ներքին Սզնեքում, երբ որ ադրբեջանական կողմը մտել է գյուղ, մարդիկ անտառներով են փախել: Ճանապարհին ադրբեջանական կողմը կրակել է մեր բնակիչների հետևից, հետո մի կնոջ մերկացրել են, սկսել ծաղրել ընտանիքի աչքի առաջ, նկարել, հետո բաց են թողել, ամուսինն էլ վիրավորվել է: Նման դեպքեր շատ կան, սա դասական ցեղասպանություն է: Որտեղ մտել են, թողել են իրենց հետքը` բռնաբարություններ, խոշտանգումներ: Սա սարսափելի բան է, որն անպատասխան է մնալու, ինչպես անպատասխան մնաց 1915-ի Ցեղասպանությունը, Մարաղայի ջարդը, Բաքուն, Սումգայիթը, Թալիշի դեպքը 2016 թվականի, երբ տարեց ամուսինների ականջները կտրել ու սրախողխող էին արել: Այսօր հնարավոր չէ նման պետության հետ, որն աշխարհի աչքի առաջ հումանիստ է խաղում, բացարձակապես հնարավոր չէ նրանց հետ ապրելը: Կեղծ մարդասիրությամբ փորձում են մեզ սիրաշահել, որպեսզի ինտեգրում լինի: Բայց հնարավոր չի այդ պետության հետ ապրել, որովհետև պատմությունը մեզ ցույց է տվել, որ իսկապես, ամենաուղիղ իմաստով հնավարոր չէ ադրբեջանցիների հետ ինտեգրվել ու համատեղ ապրել»:

«Ադրբեջանցիները սարսափելի հետք են թողել այն տեղերում, ուր մուտք են գործել». Հունան Թադևոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր