ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Երեկվա բլիցկրիգը շատ մեծ հաջողություն էր Իսրայելի դեմ պատերազմում». Կարեն Հովհաննիսյան
22:00, 08.10.2023 | mamul.am
6725 | 1

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Գործից անտեղյակները հիմա էլ շատ լուրջ դեմքով քննարկում են պաղեստինա-իսրայելական երեկվա բլիցկրիգը․․․
Ցավալի է, երբ տեսնում ես, այսպես ասած, մասնագետների մի հատված, որոնք ոչ մի աղերս չունեն հակամարտությունների ուսումնասիրման հետ, բայց ամեն տեղ ջուր տեսնելիս բոբիկանում են իրենց բոբիկ մտքերով․․․
Երեկվա բլիցկրիգը, որն ի դեպ շատ մեծ հաջողություն էր Իսրայելի դեմ պատերազմում թե՛ ռազմական առումով, թե՛ քարոզչական, այն չէր, ինչը կադրերով հասցրեցիք ֆիքսել։
Այն մարտիկները, որոնց տեսաք ոչ զինվորական հագուստով, դրանք շատ լուրջ պատրաստություն անցած մարտիկներ էին, որոնք ռազմագիտության համար փայլուն իրականացրեցին մի այնպիսի ռազմական օպերացիա, որը տեղավորվում է ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, բացառիկ ռազմական միտք ունեցող հրամանատարների տեսլականում։
Իսրայելական բանակը կարող է մարտի դաշտում շատ հանգիստ լիկվիդացնել իր հակառակորդներին, իսրայելական բանակի հզորությունը շատ ճիշտ էին գնահատել ՀԱՄԱՍ-ին վարժեցնողները, ինստրուկտորները։ Սա իրենց ռազմական օպերացիայի հաջողության թիվ մեկ գրավականն էր։ Դրա համար իսրայելական բանակի համար չստեղծեցին մի այնպիսի մարտի դաշտ, որտեղ իրենց դեմը կանգնած կլիներ զինտեխնիկա, մինչև ատամները զինված, զրահաբաճկոններով, զինվորական համազգեստով, կամ տարբերանշաններով բազմահազարանոց բանակ։ Այդ դեպքում Իսրայելի համար շատ հեշտ կլիներ մի քանի րոպեում լիկվիդացնել թե՛ մարդուժը, թե՛ զինտեխնիկան․․․
Հենց այս ամենը հաշվի առնելով նրանք օգտվել էին բացառապես քաղաքացիական հնարավորություններից, որն էլ բերեց շատ մեծ հաջողություն։ ՀԱՄԱՍ-ը իր գործը համարում է արված և ՀԱՄԱՍ-ի դեմ խնդիր չէր դրված, որ իր վերահսկողության տակ վերցրած տարածքները պահի իր վերահսկողության տակ, այնպես որ հիմա ամբողջ ռազմական աշխարհում խոսում են, թե ինչպես կարողացան լիկվիդացնել և խուճապի մատնել շատ մանրակրկիտ կազմավորված հարձակվողական և պաշտպանական իսրայելական բանակին։
Ի դեպ, այս բլից կրիգի համար նաև աշխատել են շատ լուրջ հոգեբաններ։ Խաղաղ բնակչությունը, երբ տեսնում է, որ ինքնաձիգը քաղաքացիական հագուստով մարդկանց ձեռքում է, արդեն խուճապի է մատնվում, իսկ այդ խուճապը նաև տեսանելի էր ափամերձ հատվածից հանգստացողների մարաթոնյան վազքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր