ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Իսրայելցիներին խորհուրդ է տրվում շտապ հեռանալ Եգիպտոսից
22:06, 08.10.2023 | mamul.am
7548 | 0

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ լքել Եգիպտոսը և հնարավորության դեպքում չլքել Իսրայելը։
«Ներկայիս ռազմական գործողությունների պատճառով մտավախություն ունենք, որ ամբողջ աշխարհում իսրայելցիների վրա հարձակումները կավելանան: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում մեր երկրի քաղաքացիներին վերանայել ծրագրված արտասահմանյան ուղևորությունները և խուսափել կասկածներ հարուցող երկրներ այցելելուց, հատկապես Մերձավոր Արևելքում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հաղորդում է Yedioth Ahronoth թերթը: «Եգիպտոսում այսօրվա հարձակումից հետո մենք խստորեն խորհուրդ ենք տալիս մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Սինայի թերակղզում, հնարավորինս շուտ հեռանալ Եգիպտոսից»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջերկրական ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքում ոստիկանի հրաձգության հետևանքով մահացել են Իսրայելից երկու զբոսաշրջիկներ և մեկ եգիպտացի։ Հարձակվողն իր ծառայողական զենքից անկանոն կրակ է բացել Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների խմբի վրա։ Նա եղել է քաղաքի կենտրոնական մասում գտնվող Մանշեյա հրապարակի անվտանգությունն ապահովող ջոկատում։ Իսրայելցի զբոսաշրջիկների խումբը ժամանել է տարածք՝ այցելելու հնագույն սինագոգը։ Միջադեպի հետևանքով ևս մեկ եգիպտացի վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր