ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Հսկայական գրական ժառանգություն թողեցին նվեր թշնամուն». Հայկ Մարտիրոսյան
23:18, 08.10.2023 | mamul.am
4898 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անուղեղությունն ու խոր նողկանք հարուցող դե***ությունը ամենուր են: Ու դա խիստ հատուկ է նաև մշակութային ոլորտին, գուցե հատկապես մշակութային և արդեն գոյություն չունեցող գիտական ոլորտին:
Ուրեմն 44-օրյայի օրերին Գանձասարի Մատենադարանի անգին նմուշները հանում տանում են Երևան, որ նորմալ է, բայց հետո սկսվում է դասական, մեզ հատուկ ուղեղի բացակայության հերթական դրսևորումը:
Պատերազմի ժամանակավոր կասեցումից հետո սկսում են ամեն բան հետ տանել Արցախ:
Հասցնում են միայն 30%-ը տանել Գանձասար: Ամեն բան անում են, որ մնացած 70-նն էլ տանեն, բայց սկսվում է շրջափակումը, ջարդը և այլն:
Ու շրջափակման ժամանակ էլ պլան չեն ստեղծում թե ինչպես բացվելիս` էվակուացնեն այդ հետ տարածը դեպի Երևան, երբ բացվի կամ երբ փախչելու հնար լինի:
Եղեռնի ժամանակ «Մշո Ճառընտիր» հսկա ձեռագիրը երկու կանայք կիսում ու մեջքներին բարձած փրկում են:
Փրկվում են և այսօր Մատենադարանի հավաքածուի մաս կազմող հազարավոր ձեռագրեր, որոնք գաղթականները ամենաարժեքավոր ու սուրբ իրեր էին համարում:
Իսկ հիմա Արցախից փախնողները վերմակ ու թավա էին փրկում:
Ու այդպես այդ մեծ խելքի արդյունքում հետ` Արցախ տարված 30%-ն էլ կորսվեց ու մնաց թշնամուն:
Նույն կերպ, երբ ասում էի, որ Կաթողիկոս Գրիգորիսի մասունքներն անհրաժեշտ է էվակուացնել Ամարասից` ինձ հայհոյում էին և մինչև գրավման օրը ներառյալ` շարունակում էին վերանորոգել Ամարասի համալիրը: Հիմա Գրիգոր լուսավորչի թոռան խիստ խորհրդանշական և պատմական գերեզմանը (աղվանները քրիստոնեություն հայերից են ընդունել: Նաև իրենց այբուբենն է ստեղծել Մաշտոցը ու հավանաբար դա արել է Ամարասի վանքում) մնաց թշնամուն, որն արագ այն ոչնչացնելու է, եթե արդեն չի ոչնչացրել:
Հիմա էլ, փաստորեն, հսկայական գրական ժառանգություն թողեցին նվեր թշնամուն: Շուշվա գորգերի ու կերպարվեստի թանգարանի աղետներն ու նվիրաբերումները թշնամուն` դաս չեղավ մեզ:
Ոչինչ դաս չի լինում: Երբեք դաս չի լինում: Ոչ մի հետևություն երբեք չի արվում: Երբեք: Երբեք: Երբեք:
Երբ մտածում ես, թե հատակն է` էլ տեղ չկա, հասարակության հնարավորությունների նոր հատակային նշաձողեր ես հայտնաբերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր