ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Գուտերեշն Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը Գազայում գործողությունների ժամանակ
22:24, 09.10.2023 | mamul.am
4044 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը Գազայում գործողություններ իրականացնելիս։ Նրա հայտարարությունից հատվածներ հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 9-ին։

«Թեև ես ընդունում եմ Իսրայելի անվտանգության օրինական մտահոգությունները, ես նաև հիշեցնում եմ Իսրայելին, որ ռազմական գործողությունները պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքին խստորեն համապատասխան»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը նշել է, որ իրավիճակը Գազայում բարդ էր մինչև հակամարտության սրումը, սակայն այժմ այն ​​սպառնում է «էքսպոնենցիալ» վատթարանալ։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող երկու պետությունների բանակցությունների միջոցով, երբ Իսրայելը տեսնում է իր անվտանգային կարիքների ապահովումը, իսկ Պաղեստինը տեսնում է սեփական պետություն ստեղծելու հստակ հեռանկար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է նաև, որ Գուտերեշն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այժմ, ըստ ներկայացուցչի, գլխավոր քարտուղարը զրույց է ակնկալում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր