ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ակնկալում եմ, որ բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն». Արսեն Թորոսյան
02:12, 10.10.2023 | mamul.am
6463 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը. «Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ այսօր հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, ով վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։
Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։
Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։
Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր