Երևանի ավագանու անդրանիկ նիստին ներկա է 37 անդամ. նիստն իրավազոր է: Մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու այսօրվա նիստին: Օրակարգում քաղաքապետի ընտրության, հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների ընտրության, ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են: |