ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում»․ Տիգրան Աբրահամյան
11:48, 10.10.2023 | mamul.am
9237 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել:
Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Սակայն, ինչպես և սպասելի էր, իշխանության` Արցախի հանձնման պայմանները կատարելուց հետո, Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր