ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Արցախցիները հանգիստ նստել են տեղները, մինչև իշխանությունը նրանց ողբերգության վրա փող է աշխատում». Սևակ Հակոբյան
02:12, 11.10.2023 | mamul.am
5371 | 6

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Ինչպես որ արցախցիներին մեղադրում էի, որ հանգիստ նստել էին տեղները, մինչև Նիկոլ-Արայիկ զույգը իրենց կործանում էր, այնպես էլ մեղադրում եմ, որ հիմա հանգիստ նստել են տեղները, մինչև իշխանությունը իրենց ողբերգության վրա փող է աշխատում։ Դուք ունեք ձեր պատգամավորները, ձեր նախարարները, որոնք հիմա Հայաստանում են, դուք պետք է դուրս գաք հենց ստեղի կառավարության դիմաց ու պահանջեք փոխհատուցում ձեր կրած տառապանքների համար։
Հայաստանը դեռևս ունի սահմանադրություն, որի 32-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Ձեր բնակարանները վերցրել են, նվիրել են, ծախել են՝ չգիտեմ, պահանջեք նորը։
Արցախի անձնագիրը հայկական անձնագիր է, ծննդվայրը գրած է Ստեփանակերտ, Շուշի, Բերձոր, թե Իջևան, պետության հովանավորության տակ են։ Պետությունը պարտավոր է, իր որոշումների արդյունքում տուժածներին փոխհատուցի ամեն ինչով․ ուղղակի պարտավոր է»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր