ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«32 տարվա պետական կենսագրության ընթացքում դեռ պայքարում ենք անկախության համար». Սուրեն Սուրենյանց
03:24, 11.10.2023 | mamul.am
1770 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակությանը մի ներկայացեք «անկախության մարտիկի» միստիկական կերպարով
Արտակ Զեյնալյանն ասում է, թե «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին: Բնականաբար, այս դեպքում՝ «Հայաստանի ինքնիշխանության և անկախության» սիմվոլը ՔՊ-ն ու Ավինյանն են:
Սա մաքուր քաղաքական ցինիզմ է:
Նախ, «Հանրապետությունը» Փաշինյանի իշխանությանը աջակցել է նաև այն ժամանակ, երբ Նիկոլի իշխանության «թթվածինն» ապահովում էր «Լադիմիր Լադիմիրովիչը», ով, ըստ այդ կուսակցության, Հայաստանի ինքնիշխանության ու անկախության գերեզմանափորն է:
Եվ հետո՝ «տպավորիչ» է հնչում գործող իշխանությանն ասոցացնել ինքնիշխանության հետ, երբ երկրի սուբեկտության նշաձողը հավասարվել է հատակին, մեր իրականությունն ասոցացվում է բացառապես կորուստների հետ՝ մարդկային, տարածքային:
Էլ չասեմ, որ անհարմար բան է ստացվում, որ 32 տարվա պետական կենսագրության ընթացքում դեռ պայքարում ենք անկախության համար: Դա ավելի շուտ ակնհայտ ձախողումը քողարկելու և «թշնամու կերպար» ստեղծելու միջոցով՝ ներքաղաքական հարցեր լուծելու հնար է, ինչից հաջողությամբ օգտվում է Փաշինյանը:
Տղերք ջան, եթե ներքաղաքական օրակարգի բերումով ուզում ենք Երևանի ավագանիում կոալիցիա կազմել ու պաշտոններ բաժանել, դա նորմալ երևույթ է, քաղաքական գործընթացի գործիք:
Միայն մի խնդրանք՝ ձեր քաղաքական օրակարգը հասարակության ականջներին մի վաճառեք բարձրագոչ լոզունգներով, «անկախության մարտիկի» միստիկական կերպարով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր