ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Երկիրը ծախում են բոլորի աչքի առաջ». Արա Պողոսյան
15:48, 10.10.2023 | mamul.am
2044 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ Հայաստանի ընդդիմությունը չի սպասում հերթական հակահայկական քայլին, որից հետո կրկին կսկսի «Հայրենիք փրկել»: Այսօր ակնհայտ է, որ թշնամին ամեն գնով ուզում է ստանալ Հայաստանից 8 գյուղեր և բռնակցված պահել Հայաստանից օկուպացված տարածքները։
Ընդդիմությունը կամ հիմա պետք է խոսի (նկատի ունեմ գործի), կամ պետք է լռի հավիտյան։
Ընդդիմություն ասելով նկատի ունեմ ո՛չ թե «հաճախորդ-կուսակցություններին», այլև ժամանակ առ ժամանակ փողոցային պայքարի կոչ անողներին։
Սրանով հանդերձ արդեն վստահ եմ, որ գործող ընդդիմությունն ինքը առաջին հերթին պետք է ինքնալուծարվի, թույլ տալով իր մեջ եղած խելացի և կարող անհատներին, ովքեր կեղտոտված չեն հին ու նոր կեղտերով, դուրս գալ և համալրել կամ հիմք դառնալ նոր հակաէլիտայի համար։
Թե չէ մի տեսակ ոչնչով չի տարբերվում Փաշինյանի գործողություններից` կատարված փաստից հետո դուրս գալ փողոց ու աղաղակել, թե երկիրը ծախել են։
Երկիրը ծախում են բոլորի աչքի առաջ ու եթե բոլորը լռում են, ուրեմն դրանից հետո կարիք չկա դուրս գալ փողոց ու բողոքել»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր