ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Աշխարհի ամենատեխնոլոգիական բանակում, միևնույն է, մարդն է մնում` որպես մարտունակության գլխավոր գործոն». Վահրամ Մարտիրոսյան
21:42, 10.10.2023 | mamul.am
3116 | 0

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի բանակի թվաքանակը 176.000 է, երկու օրում մոբիլիզացրել են ևս 300.000։
Աշխարհի ամենատեխնոլոգիական բանակում, միևնույն է, մարդն է մնում որպես մարտունակության գլխավոր գործոն։ Ուկրաինայում համատարած մոբիլիզացիայով ձգտում են բանակը հասցնել 2 միլիոնի։ Ուկրաինացիների անցած տարվա հաջողությունները հիմնված էին հենց ռուսների նկատմամբ ունեցած քանակային առավելության վրա։
Ջրականի ճակատը թշնամին տեխնոլոգիական առավելությամբ ոչ մի կերպ չկարողացավ ճեղքել։ Ճեղքումը տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ 9-րդ պաշտպանականի զորագունդը մնալով առանց համալրման, մաշվելով դարձավ կրիտիկականից պակաս քանակությամբ։ Անցած տարվա սեպտեմբերյան հարձակման ժամանակ թշնամին կարողացավ գրավել 50-ից ավել դիրքեր միայն այն պատճառով, որ սահմանին կանգնած բանակի թվաքանակը անհրաժեշտից 3 անգամ քիչ էր։ Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ թշնամու հաջողությունը էլի կապված էր մեր զորքերի կրիտիկական քիչ լինելու հետ։
Մեր գործող բանակի թվաքանակը առնվազն 2 անգամ պետք է ավելացվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր