ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Վայր եմ դնում Երևանի ավագանու մանդատս». Դուստրիկ Մխիթարյան
16:30, 10.10.2023 | mamul.am
9723 | 4

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես վայր եմ դնում Երևանի ավագանու մանդատս (օրենքը թույլ չէր տալիս դա անել ավելի վաղ)։
Հարգելի երևանցիներ, սիրելի արաբկիրցիներ, առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, ես անկեղծորեն հավատում էի, որ այդ գործընթացը կնպաստի այն նպատակի իրականացման մոտեցմանը, այն է` Արցախի և Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության պահպանմանը, այս թուրքաբարո իշխանությունից օր առաջ ազատվելու միջոցով։
Ես չեմ հաշտվում Արցախի կորստի հետ, կարծում եմ, հուսով եմ Արցախի էջը փակված չէ։ Պայքարը շարունակվում է։
Ես կարևորում եմ Երևանի կենցաղային խնդիրների լուծումը, բայց եթե այն դառնալու է Էրիվան, արդեն կարևոր չէ։
Քպ-ի վերարտադրվելը բարդացնում է դրված նպատակին հասնելու գործընթացը։
Մանդատը դնելով, չեմ դադարեցնում պայքարը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր քվեարկեցին հանուն հայրենիքի ապագա գոյության և զարգացման։
Այս ամենից հետո միակ սփոփանքս լավագույն ընկերներ ձեռք բերելն է։
Հուսով եմ՝ իրենք էլ ինձ կհամարեն իրենց հետագա պայքարի և շփումների ընկերներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր