ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մերձավոր Արևելքի ճգնաժամն ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման վառ օրինակ է». Պուտին
16:42, 10.10.2023 | mamul.am
2585 | 5

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաղեստինա-իսրայելական ճգնաժամն անվանել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման վառ օրինակ, որը, ըստ նրա, փորձում էր մենաշնորհել կարգավորումը: «Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ սա Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականության ձախողման վառ օրինակ է, որը փորձել է մոնոպոլիզացնել կարգավորումը, բայց, ցավոք, մտահոգված չի եղել փոխզիջումների որոնմամբ, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, այլ ընդհակառակը, առաջ է քաշել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես դա պետք է արվի։ Հակամարտության կողմերը պետք է ձգտեն նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը: Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը պետք է լուծվի անկախ պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհով»,- ասել է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր