ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին
17:00, 10.10.2023 | mamul.am
3455 | 1

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր