ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+21 °C
Երևանում տաքսու վարորդի են դանակահարել
20:24, 10.10.2023 | mamul.am
5278 | 0

Հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը տաքսու վարորդ է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր