ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«102-րդ ռազմաբազան պահպանում է ՀՀ սահմանների կայունությունն ու անվտանգությունը»․ ՌԴ դեսպան
20:42, 10.10.2023 | mamul.am
3355 | 4

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։ Դիվանագետը մարզպետ Ղուկասյանից տեղեկացել է խնդիրների մասին և տեղեկությունը կփոխանցի Ռուսաստանին․ «Ռուսաստանը կշարունակի աշխատել տարածաշրջանային հակամարտության լուծման ուղղությամբ. առանց դրա դժվար կլինի խաղաղություն հաստատել։
102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները ծանր իրավիճակում պահպանում են Հայաստանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը, հատկապես՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը։
Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը այժմ ապրում են բուռն և դժվար ժամանակներ։ Պետք է ամեն ինչ անել երկրների միջև հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,- նշել է դեսպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր