ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ տվեց մեզ Գրանադան». հարց` Փաշինյանին
22:42, 10.10.2023 | mamul.am
2967 | 0

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հարց տվեց վարչապետ Փաշինյանին` ի՞նչ տվեց մեզ Գրանադան:

«Կարծում եմ` քիչ կլինի այս իրավիճակում ինչքան քիչ մակդիրներ օգտագործենք և կենտրոնանանք նրբությունների ու բովանդակության վրա, այնքան ավելի ճիշտ կլինի: Որովհետև բացարձակ իդեալական վիճակներ, ցավոք, չկան ու չեն էլ լինելու:

Հարցին` ինչու դուք գնացիք, երբ որ Ալիևը չէր գալու, նա պատասխանեց. «Դա պարզ կլինի Ձեր առաջին հարցի պատասխանից` ինչ տվեց մեզ Գրանադան: Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն` առաջինը քառակողմ հայտարարությունն է, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և երկրորդը մեր երկկողմ հայտարարությունը եվրոպական հանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Ըստ էության սրանով արձանագրվեց, որը իմիջայլոց էլի իմ խորհրդին հետևելով չեմ ուզում ասեմ` աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում է, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսեսուս: Հաջորդը` 2 հայտարարություններում էլ արձանագրվեց Եվրոմիության և իմ տեսակետից, որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը Հայաստանի և ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է` ընդգծումով տարածքների չափերի: Երկրորդը` դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն կողմերին փոխանցված Խորհրդային Միության վերջին շրջանի քարտեզների: Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն: Վերջինը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո: Եվ նաև այն, որ արձանագրվեց, դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց բռնի տեղահանումը ԼՂ ժողովրդի, արձանագրվեց ԵՄ և նաև ԱՄՆ-ի պատրաստակամությունը` Հայաստանին աջակցել հումանիտար գործընթացը կառավարելու առումով: Արձանագրվեց, որ ԼՂ-ի հայերը ԼՂ վերադառնալու իրավունքը պիտի ունենան առանց նախապայմանների և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի և արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, Հայաաստանը կցանկանա, կամ էնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին: Սա` առավելությունները»:

«Ի՞նչ տվեց մեզ Գրանադան». հարց` Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր