ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Ալիևը պահանջում է 8 գյուղ, մենք էլ ենք պահանջում 8 գյուղ». Փաշինյան
23:12, 10.10.2023 | mamul.am
5785 | 1

«Ալիևը Շառլ Միշելի հետ զրույցում Հայաստանից պահանջեց 8 գյուղ: Որքանով է այս պահանջը տեղավորվում բանակցային գտրամաբանության մեջ»,- հարցազրույցի ժամանակ Փաշինյանին հարց հղեց Պետրոս Ղազարյանը: Ես կուզեի, որ մենք ընդհանուր համատեքստը պատկերացնենք: Իսկ ինչու Ադրբեջանը չեկավ և չստորագրեց: Որոնք են վարկածները: Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն: Երկրորդ մեկնաբանությունն այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Օրինակ, մի շարք թեմաներ կան, որ նրանք կարող է օգտագործեն հետագա սրացումների և էսկալացիաների համար: Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում:

Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նուն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ` Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021 թվականին և ասել ենք, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանագծից զորքերը հայելային հետ քաշենք»,- պատասխանեց Փաշինյանը:

«Ալիևը պահանջում է 8 գյուղ, մենք էլ ենք պահանջում 8 գյուղ». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր