ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել ՀՀ-ի 29800 քկմ տարածքային ամբողջականությունը». Փաշինյան
23:24, 10.10.2023 | mamul.am
3051 | 2

«Երբ Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուզում ենք հասկանալ` ինչ նկատի` ունի ՀՀ ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք նկատի ունեն, ոչ թե 29800 քկմ, այլ տարածքի մի մասը,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Ուզում եմ շատ կարևոր արձանագրում անենք, որ այս սկզբունքը Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ և Ադրբեջանի նախագահի կողմից, բայց պրոբլեմը շարունակում է մնալ այն, որ մինչև օրս Ադրբեջանի նախագահը ՀՀ 29800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել: Մեզ ասում են` ՀՀ-ն միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. այստեղ միակողմանիի մասին խոսք լինել չի կարող, 86600 և 29800-ը երկվորյակ թվեր են. մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել:

«29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը. ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ: Ենթադրենք, երբ ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկա, դրանից հետո նոր հարցեր են ծագելու` անկլավների սահմանների դելիմիտացիայի, հասանելիության, սահմանների պաշտպանության, այդ տարածքներում ԶՈւ ներկայության և չներկայության, անցման կանոնները. անկլավ նշանակում է` դու պետք է ուրիշի տարածքով անցնես, ոնց պետք է անցնես, ինչ իրավական նրբություն ունի այդ հարցը, և այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա, մեկն այն է, որ այս պրոբլեմները կարգավորում ենք, խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է, դա` մեկ, երկրորդն այն է, որ մենք տեսնում ենք` այնքան բարդ է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքում, որով պարփակված են, բայց սա էլ պետք է լինի պայմանագրի առարկա»,- ասաց նա:

«Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել ՀՀ-ի 29800 քկմ տարածքային ամբողջականությունը». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր