ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մի գաղտնիք բացեմ ՌԴ նախագահի և իմ միջև 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին». Փաշինյան
00:30, 11.10.2023 | mamul.am
7252 | 1

«Ես ուզում եմ մի գաղտնիք բացել Ռուսաստանի նախագահի և իմ միջև 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին: ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է:

Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա: Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել...»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր