ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արտահերթ ընտրություններ՝ որ պահին որ Վարդան Ղուկասյանն ուզի». Մհեր Հակոբյան
00:36, 11.10.2023 | mamul.am
8001 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Երևանի նորընտիր ավագանու ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՊ ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը ԸՆՏՐՎԵՑ Երևանի քաղաքապետ: Մեխանիզմը կայացավ նրանում, որ ավագանու ՆԻՍՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ պետք էր առնվազն 33 քվե, ՔՊ-ն ուներ 32-ը, սակայն Վարդան Ղուկասյանի ավագանու անդամները ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ՆԻՍՏԻՆ: Նրանք դեմ քվեարկեցին, սակայն դա արդեն ոչինչ չորոշեց, քանի որ Արամ Սարգսյանի մարդիկ և բնականաբար նաև ՔՊ ավագանիները կողմ քվեարկեցին Ավինյանին, իսկ ՔՎՈՐՈՒՄ ԷԼ ԱՐԴԵՆ ԿԱՐ՝ ՇՆՈՐՀԻՎ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ:
ՔՊ-ն հաղթեց և այնուհանդերձ անցկացրեց Ավինյանին քաղաքապետի պաշտոնին, սակայն այս հաղթանակը ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է և, եթե նախկինում Երևանի ավագանիում ՔՊ-ն ուներ ճնշող մեծամասնություն ու նույնիսկ կարող էր զավենիչենց էլ հաշվի չառնել, ապա այժմ բանը հասել այնտեղ, որ ինչպես ավագանու նիստերը, այնպես էլ որոշումները ԼԻՈՎԻՆ ԿԱԽՎԱԾ ԵՆ… Վարդան Ղուկասյանից: Իրոք, նրա 5 հոգին որ պահին նիստի չեկան՝ վերջ, քվորում չի լինի և նիստը չի կայանա, ընդ որում դա դեռ այն պարագայում, որ ՔՊ և Արամ Սարգսյանի 32 հոգին առանց բացակայելու նիստի գան, իսկ դա, ինքներդ եք հասկանում, ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է՝ հիվանդություն, գործուղում, ալարկոտություն և այլն:
Մի խոսքով, Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի քաղաքապետ, բայց նա, ասած ամերիկյան ընտրաժարգոնով, «ԿԱՂ ԲԱԴԻԿ» է և նրա, ինչպես նաև ՔՊ դիրքերը քաղաքապետարանում շատ թույլ են՝ կախված Վարդան Ղուկասյանի քմհաճույքից: Ավելին, եթե Ղուկասյանը ամենահասարակ իսկ կապռիզի պարագայում կկարողանա նիստ տապալել, ապա ՔՊ-ի համար նիստերի նույն այդ տապալումները, ինչպես նաև նոր ընտրությունները խնդրահարույց են:
Եվ վերջապես՝ Ավինյանն ընտրվեց, լավ, իսկ եթե ու… մի ինչ որ պահի Ղուկասյանի 5 հոգին 3 ամիս շարունակ չեկան նիստի, այսինքն՝ քվորում չեղավ, այսինքն՝ նիստը չկայացավ, այսինքն…
… Արտահերթ ընտրություննե՞ր: Այո, արտահերթ ընտրություններ՝ որ պահին որ Վարդան Ղուկասյանն ուզի»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր