ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ըստ ***ի, եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք, պատերազմը կդառնա անիմաստ». Արտակ Զաքարյան
01:12, 11.10.2023 | mamul.am
2590 | 0

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»:

Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:

Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:

Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:

Ոչ մի հստակ ծրագիր:

Ոչ մի համոզիչ խոսք:

Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:

Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:

Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:

Ամբողջ «եթեներով», ցաքուցրիվ, կիսատ պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:

Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:

Հ.Գ.

Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր, աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին:

Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ո՞ւմ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր