ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Որևէ երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա». Փաշինյան
00:48, 11.10.2023 | mamul.am
2964 | 1

ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Այդ տերմինաբանությունը ընկալվում է ՀՀ նկատմամբ` որպես տարածքային որոշակի պահանջ և որպես արտատարածքային միջանցքի պահանջ,- Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ, նման տերմինաբանություն չկա։ Բացեք, կարդացեք: Պատրաստ ենք բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, բայց դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Սա նշանակում է, որ որևէ երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա»,- նշել է Փաշինյանը։

«Որևէ երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր