ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ովքե՞ր կլինեն Երևանի փոխքաղաքապետերը. որոշումը կայացված է. «Ժողովուրդ»
09:06, 11.10.2023 | mamul.am
5113 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն ընդամենը 33% ձայն էր հավաքել և չէր ընտրվել քաղաքապետ, բայց երեկ ավագանու ՔՊ և «Հանրապետություն» կուսակցութունների ձայներով Ավինյանն ընտրվեց քաղաքապետ:
«Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21–ին` ժամը 10-ին։ Երեկվա նիստին նաև հանձնաժողների նախագահներ և փոխնախագահներ նշանակվեցին։
«Հանրապետություն»-ը ստացավ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, «Հանրային ձայն»-ը միայն Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, մյուս բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են:

Այսպիսով՝ բաց է մնում միայն Տիգրան Ավինյանի տեղակալների՝ փոխքաղաքապետերի հարցը, որը կքննարկվի արտահերթ նիստով կամ էլ նոյեմբերի 21-ի հերթական նիստին:
Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

Մեր տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում են քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանը, որը Ավինյանի մտերիմն է քաղաքապետարանում, մյուս փոխքաղաքապետի հարցն էլ դեռ վաղուց է որոշված. այս պաշտոնում կնշանակվի Արմեն Փամբուխչյանը, որը քաղաքապետարանում Փաշինյանի «աչքն ու ականջն է»: Ի դեպ, Փամբուխչյանը «գործազուրկ» է դեռ հունիսի 30-ից՝ ԱԻ նախարարության լուծարումից հետո:

Փաշինյանն էլ երկար փնտրտուքներից հետո նրա համար դեռ վաղուց պահել է փոխքաղաքապետի պաշտոնը:
Փոխքաղաքապետերից մեկն էլ պետք է բաժին հասնի «Հանրապետություն» կուսակցությանը: Այս պահին թեժ քննարկումներ են գնում կուսակցության ներսում Արտակ Զեյնալյանի և Անի Խաչատրյանի թեկնածությունների շուրջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր