«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում խոսակցություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը նեղացած է քաղաքական իշխանություններից, քանի որ իր դատավոր որդուն՝ Դավիթ Արղամանյանին ազատեցին դատական համակարգից, ուստի նա Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի: Նշենք, որ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին բոլորին հայտնի կալանք տվող դատարանի դատավոր, ինչից հետո վերոնշյալ դատարանը լուծարվեց, իսկ դատավորները հեռացվեցին համակարգից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |