ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՔՊ-ն որոշել է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը. «Հրապարակ»
09:24, 11.10.2023 | mamul.am
15051 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, երեկ տեղեկացանք, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, և հնարավոր է՝ չստանան։
Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, որը մենք հաղորդել էինք` Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել և, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաև՝ պայքարը շարունակելու մասին խոսել։ Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել տեղահանված արցախցիներից՝ նրանց զրկելով աշխատավարձից: Ճնշումներ են սկսել Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ: Պարտադրել են, մեր լուրի հետ կապված, հերքում տարածել, սպառնացել են` մինչև չհերքեն, սեպտեմբերի աշխատավարձերը չեն փոխանցվի։ Ապա իշխանությունների արցախյան խոսափող Տիգրան Պետրոսյանը գրառում արեց, թե իբր նման խորհրդակցություն չի եղել, իսկ երեկ ԱՀ տեղեկատվական շտաբը տեքստ տարածեց. «Շահրամանյանը Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել»:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի գլուխը կերած ՔՊ-ն որոշել է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը և Արցախի օպերատիվ շտաբը: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց, որ սեպտեմբերի աշխատավարձը չեն ստացել: Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության լուծարմանը, ապա ասաց, որ իրեն են զանգահարել աշխատակիցները և տեղեկացրել, որ իրենց ազատում են աշխատանքից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր