ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է լինելու Ղարաբաղից հետո»․ Կոպիրկին
10:24, 11.10.2023 | mamul.am
5280 | 3

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինի գլխավորած ռուսական պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները գնահատելու, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական իշխանության այլ ներկայացուցիչների հետ մարզի համար հրատապ մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է այցի արդյունքները.

«Ռուսաստանի համար շատ կարևոր է այն, ինչ կատարվում է Հայաստանում և Սյունիքի մարզում։ Հայաստանը և հայ ժողովուրդը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։

ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է աջակցել դրանց լուծմանը՝ կենտրոնանալով առաջին հերթին հումանիտար բնույթի հարցերի վրա:

Ռուսաստանը շատ ակտիվ աշխատել և աշխատելու է, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը՝ չնայած բոլոր դժվարություններին, լուծվի կողմերի համար արդար հիմունքներով։

Առանց դրա տևական խաղաղություն դժվար է հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապել են վերջին տասնամյակների ընթացքում և ցանկանում են հանգիստ կյանք իրենց ու իրենց երեխաների համար։

Մեկ այլ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, վերաբերում էր Կապանում գլխավոր հյուպատոսության բացմանը։ Սա նոր և շատ կարևոր պահ է։ Մեզ մոտ այստեղ աշխատում է դիվանագետների առաջավոր խումբ, որը պատրաստվում է այդ բացմանը։

Ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն անփոխարինելի դեր է խաղում։ Առավել ևս, երբ իրավիճակը շատ լարված է, շատ են խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո։

Սյունիքի մարզպետի հետ քննարկվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի հարցը։

Կարևոր է տարածաշրջանում սոցիալապես պատասխանատու ռուսական բիզնեսի ներկայությունը. որ այն ընկալվի որպես հանրապետության զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև նպաստի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասել է դեսպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր