ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Զոլաքարում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և վիրավոր
10:36, 11.10.2023 | mamul.am
2908 | 0

Հոկտեմբերի 11-ին, ժամը 04։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ Ա․ Ս-ն (ծնված 1995թ.) և Ն․ Ա-ն (ծնված 1962թ․), որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։14-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել են տանը հարակից անասնագոմի (ընդհանուր մոտ 160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 136 քմ)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր