ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
««ՀայաՔվե»-ն պարտավոր ենք հասցնել իր վերջնանպատակին». Աննա Կոստանյան
11:12, 11.10.2023 | mamul.am
1362 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ հետո ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ մուտք կանի օրենքի նախագիծը՝ 50.000+ ՀՀ քաղաքացիների ստորագրությունների հիմքով։
Անկախ նրանից, թե Արցախի Հանրապետությունն այս պահին ինչպիսի իրավիճակում է, տարածքը՝ հայաթափված և զավթված, այն իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ:
ՀայաՔվեն առավել քան երբևէ պետք է գործի՝ արգելափակելու ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքելը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում:
Այս պահին ՀՀ-ի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ չկա (և օրենսդրական իմաստով չի էլ կարող լինել)։
ՀայաՔվեն պարտավոր ենք հասցնել իր վերջնանպատակին՝ կանխելով համազգային նպատակներից այս իշխանության հրաժարումը և քրեորեն պատժելի արարք դարձնելով ՀՀ-ի անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը, դրա պահանջատիրությունից հրաժարվելը»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր