ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իսրայելում պատերազմը փորձություն է դարձել Մասքի X սոցցանցի համար, որը նա ձախողել է․ #Bloomberg
18:36, 11.10.2023 | mamul.am
4523 | 0

Իսրայելում պատերազմը փորձություն է դարձել Իլոն Մասքի X սոցցանցի համար, որը նա ձախողել է, գրում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են Իսրայել, սոցցանցում հայտնվել են հրթիռային ավիահարվածների, շենքերի ավերածությունների չստուգված լուսանկարներ և տեսանյութեր: Շատ գրառումներում օգտագործում էին զինված հակամարտության հին պատկերներ՝ դրանք ներկայացնելով որպես նոր։

Նախքան Մասքի կողմից Twitter-ի գնումը՝ կապույտ նշանը նշանակում էր, որ օգտահաշվին կարելի է վստահել, քանի որ այն հաստատված անձ է, մեդիա կամ բիզնես: Այժմ այդ նշանը պարզապես կարելի է գնել բաժանորդագրությամբ: Արդյունքում ապատեղեկատվություն տարածող օգտահաշիվների թիվն ավելացել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր