ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Փաշինյանի արածը ընդամենը հայտարարություն է, միջազգային պայմանագիր գոյություն չունի». Ավետիք Չալաբյան
11:30, 11.10.2023 | mamul.am
2509 | 0

Ինչպես հայտնել էինք, «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն Արցախի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրել է Աժ: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասել է. «Շատերի մոտ հարց է առաջանում՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից հետո որքանո՞վ է օրինագիծը մնում արդիական: Մենք կարծում ենք՝ առավել քան արդիական է: Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել ու այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն ու մաքրագործություն է: Պետք է շարունակենք պայքարը՝ թույլ չտալու Փաշինյանին՝ Ադրբեջանի ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակն ամրագրել միջազգային պայմանագրերով: Հիշեք, որ Փաշինյանի արածն ընդամենը հայտարարություններ են»:

«Փաշինյանի արածը ընդամենը հայտարարություն է, միջազգային պայմանագիր գոյություն չունի». Ավետիք Չալաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր