ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Իսրայել է ժամանել ժամանակակից զինամթերքով ամերիկյան ինքնաթիռը. #TimesofIsrael
12:00, 11.10.2023 | mamul.am
4177 | 1

Իսրայելի Նևատիմ ավիաբազայում վայրէջք է կատարել ժամանակակից զինամթերքով ամերիկյան ինքնաթիռը, գրում է Times of Israel-ը։

Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան հատված։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթ Միլերը հայտնել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է հոկտեմբերի 12-ին այցելել Իսրայել՝ ցույց տալու Բայդենի վարչակազմի «համերաշխությունն ու աջակցությունը»՝ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։

՝
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր