Իսրայելի Նևատիմ ավիաբազայում վայրէջք է կատարել ժամանակակից զինամթերքով ամերիկյան ինքնաթիռը, գրում է Times of Israel-ը։ Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան հատված։ Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթ Միլերը հայտնել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է հոկտեմբերի 12-ին այցելել Իսրայել՝ ցույց տալու Բայդենի վարչակազմի «համերաշխությունն ու աջակցությունը»՝ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։
՝ |