ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Արամ Սարգսյա՛ն, դուք ընդամենը շարքային հաճախորդ եք». Վարդան Հարությունյան
12:18, 11.10.2023 | mamul.am
4517 | 1

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Արամ Սարգսյա՛ն, վստահ եմ՝ նայել եք երեկվա ձեր «արևմտամետ» շեֆի հարցազրույցը։ Առաջ ընկնելով ասեմ, որ գիտեմ ձեր պատասխանը`
- Նա իմ շեֆը չէ, մենք հանուն Երևանի կոալիցիայի գնացինք և հուշագիր ստորագրեցինք, հանուն արևմուտքի և անկախության։
Չէ նա ձեր շեֆն է և դուք ոչ թե ընդդիմադիր եք, այլ սովորական շարքային հաճախորդ՝ հանուն մի քանի մանդատի և պորտֆելի և դա փաստ է։
Ընդդիմության նպատակը ցանկացած պարագայում իշխանություն վերցնելն է և իշխանական լծակներով իր ծրագիրը իրականացնելը, այլ ոչ որպես ընդդիմություն խաղալը, բայց հենց իշխանությանը պետք լինի, պառկել տակը։
Դուք ձեր եղբոր շողքի տակ ձեռք բերեցիք որոշակի ազդեցություն, բայց և վերածվեցիք սովորական` ԱԽՔ-ի «Արթուր Բաղդասարյանի»։
Երեկվա հուշագրից հետո` շեֆի կողմից տրված ապտակը հուսամ համեղ էր...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր