ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Էստեղ` Ստրասբուրգում, Նիկոլին ասում են՝ «մեր տղան», ինչպես ժամանակին ասում էին Սաակաշվիլուն, ասում են Զելենսկուն». Նաիրա Զոհրաբյան
01:12, 12.10.2023 | mamul.am
4356 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էստեղ, Ստրասբուրգում, եվրոպական կառույցներում, Նիկոլին ասում են՝ «մեր տղան», ինչպես ժամանակին ասում էին Սաակաշվիլուն ու հիմա ասում են Զելենսկուն։
Էստեղ շատ լավ գիտեն, որ Նիկոլը Հայաստանը վերածել է ավտորիտար ծայրագավառի ու ժողովրդավարություն, մարդու իրավունք, խոսքի ազատություն ձևակերպումները Հայաստանի դեպքում Էժեն Իոնեսկուի աբսուրդի ժանրից են։
Իմ բոլոր զրուցակիցները մեկ րոպե անգամ չեն կասկածում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, բայց՝ էդ մասին շատ ավելի բաց կխոսեն ու Նիկոլի իշխանության ավտորիտար մռութը կջարդեն էն ժամանակ, երբ իրենց տղան (Նիկոլը) իր միսիան ավարտած կլինի։
Էդ ժամանակ Աշոտյանը տեղում կդառնա Եվրոպայի թիվ մեկ քաղբանտարկյալներից մեկը, Արմենին կխնդրեն, որ այս շենքում ելույթ ունենա ու նրան կծափահարեն։
Բայց էդ ժամանակ արդեն Հայաստան կարող է չլինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր