ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գործոններ, որոնք խանգարեցին Իսրայելի հատուկ ծառայություններին՝ կանգնեցնելու ՀԱՄԱՍ-ի հարձակումը․ #NYT
20:30, 11.10.2023 | mamul.am
5501 | 0

Իսրայելի ռազմական և լրտեսական ծառայություններն աշխարհում լավագույններից մեկն են համարվում, սակայն շաբաթ օրը նրանք ձախողեցին ՀԱՄԱՍ-ի հարձակումը կանխելու հարցում, գրում է The New York Times թերթը։

Թերթի հետ զրույցում Իսրայելի հատուկ ծառայությունների չորս բարձրաստիճան աշխատակիցներ անանունության պայմանով խոսել են Իսրայելի մի շարք ձախողումների մասին։

Ձախողումների թվում են՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից օգտագործվող կապի առանցքային խողովակներին հետևելու` հետախուզության անկարողությունը, սահմաններին հետևելու համար սարքավորումներից չափից դուրս կախվածությունը, որոնք գրոհայիններին հաջողվել է շարքից հանել, մեկ սահմանային բազայում հրամանատարների կենտրոնացումը, Գազայի հատվածի զինվորականների պնդումներն ուղիղ իմաստով հասկանալը (հեռախոսազրույցի ժամանակ նրանք պնդում էին, թե չեն պատրաստվում հարձակում գործել)։

Թերթը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գիտեին, թե ինչ խողովակներ են գաղտնալսվում Իսրայելի կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր