ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
14:24, 11.10.2023 | mamul.am
3638 | 0

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի նրանց հետագա ճակատագիրը կքննարկվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ խաղաղապահները չեն կարող տեղափոխվել Հայաստան, եթե հեռանան Ղարաբաղից:

«Հիմա նրանք դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա խոստովանում է ՀՀ վարչապետը։ Ինչ վերաբերում է նրանց գտնվելու հետագա ռեժիմին և դրան ուղեկցող բոլոր ձևերին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր