ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար
14:18, 11.10.2023 | mamul.am
7118 | 0

Պարեկային ծառայությունը տուգանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան իրավունքը չի ունեցել: Դա եղել էր դեռ մինչև նախընտրական քարոզարշավը, երբ Տիգրան Ավինյանն «ավետել էր» «Երևանի վերջին գազելը» վարելու մասին, ինչից հետո քաղաքում երթուղային գազելներին փոխարինման եկան 18 մետրանոց գերմանական «MAN» ավտոբուսները, գրում է «ՀԺ»-ն:

D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար՝ 10 000 ՀՀ դրամով: Այսպիսով՝ Ավինյանը տուգանվել է 35 հազար դրամով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր