ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Ո՞նց պարտադրենք, որ անջատումների համար ՀԷՑ-ը պատասխանատվություն կրի». Ն. Կիրակոսյան
17:24, 11.10.2023 | mamul.am
2458 | 1

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում արդեն շատ հաճախ են հոսանքի լարման տատանումներն ու լույսի անջատումները։ Նախկինում, եթե էլեկտրականության լարման ելևէջները դառնում էին էլեկտրական տեխնիկայի շարքից դուրս գալու, փչանալու պատճառ, էլեկտրականությունը մատակարարող օպերատորին պարտավորեցնում էին քաղաքացիներին փոխհատուցել։
Գիտեմ. երկիրը բարդակի են վերածել, բայց ...
Հետաքրքիր է, ո՞նց պարտադրենք, որ հոսանքի անջատումներն ու լարման տատանումների համար կոնկրետ պատասխանատվություն կրի Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ։
Ախր վարձավճարները ժամանակին վճարում ենք։ Մեկ ժամ ուշացնելու դեպքում հոսանքազրկում եք։ Իսկ դուք ինչի՞ բարի չեք լինում կատարել ձեր պարտականությունները։
Սա ո՞ր թիվն է, որ հոսանքի լարման տատանումների պատճառով տանը լամպչկա չմնա, սաղ հերթով տրաքեն, սա ո՞ր թիվն է, որ ամիսը մեկ տաքացուցիչ առնեմ, կամ ո՞ր թիվն է, որ իրը մեջ, լրագրողը նյութը հավաքի համակարգչի վրա ու գրելուց, չհասցնի այն պահպանել (սեյվ անել), որովհետև էլի լույսերը տարան։
Իսկականից համը հանեցիք էլի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր