ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Նեթանյահուն և ընդդիմությունը պայմանավորվել են ստեղծել Իսրայելի արտակարգ կառավարություն
18:12, 11.10.2023 | mamul.am
3788 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոալիցիոն կուսակցությունների բոլոր առաջնորդների հետ պայմանավորվել է արտակարգ կառավարություն ստեղծելու շուրջ։ Համաձայնություն է ձեռք բերվել, այդ թվում՝ Բենի Գանցի և նրա «Ազգային միաբանություն» կուսակցության հետ, գրում է Haaretz-ը։
Պատերազմի ժամանակ գործող արտակարգ կառավարության անդամներն են լինելու Նեթանյահուն, Գանցը և պաշտպանության նախարար Յով Գալանտը:

Ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և Իսրայելի պաշտպանության նախկին ղեկավար Գադի Էյզենկոտը կծառայեն` որպես արտակարգ իրավիճակների կառավարության դիտորդներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր