ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայտնի է` ինչ են քննարկելու Պուտինն ու Ալիևը
19:18, 11.10.2023 | mamul.am
7298 | 1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ռուս խաղաղապահների թեման։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իհարկե, նրանք կքննարկեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Օրակարգում ԼՂ հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտին և միջազգայնորեն ճանաչված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է աջակցել դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք հուսով ենք, որ մեր նախագահը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կքննարկի ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավելել է նա։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խաղաղապահ կոնտինգենտի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։

«Մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակներ կդիտարկվեն, այդ թվում՝ ԼՂ հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր ապահովելու համատեքստում, որոնք նրանք թողեցին սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո»,- նշել է նա։

Խոսելով Պուտինի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այդ շփմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր